News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձով, կհայտարարի, որ թեեւ ամերիկյան ժողովրդավարությունը «վնասվածքներ» է ստացել, այն մնում է «անսասան եւ անկոտրում»։

Այս տարվա հունվարին հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատը վերահսկողության տակ վերցնելուց հետո Կոնգրեսի համատեղ նիստում իր առաջին ելույթում Բայդենը կնշի COVID-19 համավարակից հետո տնտեսական աճը՝ մասնավորապես նշելով 2022 թվականին ընդունված ենթակառուցվածքների եւ ինֆլյացիայի նվազեցման մասին լայնածավալ օրինագծերը: Ակնկալվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կընդգծի, որ պառակտված Կոնգրեսը դեռ կարող է նոր օրենքներ ընդունել մոտ ապագայում:  

«Իմ հանրապետական ընկերներին՝ եթե մենք կարողացանք միասին աշխատել Կոնգրեսի նախորդ գումարման ժամանակ, պատճառ չկա, թե ինչու մենք չենք կարող միասին աշխատել նոր Կոնգրեսում»,-ասվում է Բայդենի ուղերձում։

«Մարդիկ մեզ հստակ ազդանշան են ուղարկել։ Պայքար հանուն պայքարի, ուժ հանուն իշխանության, հակամարտություն հանուն հակամարտության․ դա մեզ ոչ մի տեղ չի տանի։ Մեզ ուղարկել են այստեղ՝ աշխատանքն ավարտելու համար»,-ասվում է ելույթում։

Նախագահը հայտարարում է, որ ցանկանում է միավորել երկիրը, բայց մնում է ոչ պոպուլյար։

Բայդենի հանրային հավանության վարկանիշը բարձրացել է մեկ տոկոսային կետով՝ հասնելով 41 տոկոսի՝ Reuters/Ipsos-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում, որն ավարտվել է կիրակի օրը: Դա գրեթե ամենացածր մակարդակն է նրա նախագահության ընթացքում, երբ ամերիկացիների 65 տոկոսն  այժմ կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում ՝ նախորդ տարվա 58 տոկոսի համեմատ։

Իր ելույթում Բայդենը կասի, որ տնտեսությունը շահում է 12 միլիոն նոր աշխատատեղերից, COVID-19-ն այլեւս չի վերահսկում ամերիկացիների կյանքը, եւ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը մնում է ուժեղ:

«Այսօր մեր ժողովրդավարությունը՝ չնայած «վնասվածքներին», մնում է անսասան եւ անկոտրում»,-ասվում է ելույթում։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ