
Թուրքիայում մեծ արձագանք են գտել Haberturk եւ NTV հեռուստաընկերությունների ուղիղ եթերների ժամանակ երկրաշարժից տուժածների բողոքների ժամանակ ձայները անջատելը կամ եթերից լրիվ դուրս գալը։
Օրինակ Haberturk հեռուստաընկերության լրագրողը դեպքի վայրում հարցազրույց է անում տուժվածների մեկի հետ, երբ տուժվածը սկսում է խոսել, որ անտերության են մատված եւ ոչ մեկ չի եկել օգնության, ուղիղ եթերում ձայնը անջատում են։
Մեկ այլ դրվագում NTV–ի լրագրողը ուղիղ եթերում ռեպորտաժ է անում, սակայն կողքից տուծվածները կրկին բողոքում են, որ իրենց թողել են բախտի քմահաճույքին, այդ ժամանակ օպերատորն արագ անջատում է ուղիղ եթերը։