News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Միշտ կարող են քննադատություններ հնչել, բայց կարծում եմ՝ արդարացված որոշում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Մարդասիրական քայլ է, մենք գնում ենք մարդկանց օգնելու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27, իսկ Սիրիա 29 փրկարար։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամեր անց հայտնել էր, որ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երեւանի ժամանակով 14։24-ին եւ 14։36-ին եւս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Վերջին տվյալով, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37 011–ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո հատկացրել է Թուրքիային, 108 մլն եվրո՝ Սիրիային
Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար․․․
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը
Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 51 000 մարդ, տուժել՝ ավելի քան 105 000 մարդ․․․
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 50 հազարը...
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյու շրջանում...
Թուրքիայում ցանկանում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
Թուրքիայում սեյսմակայունության վկայականներ կտրվեն հյուրանոցներին...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 500-ը
Զոհվածների թվում են նաեւ 6807 օտարերկրյա քաղաքացիներ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ