News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 1250 մարդ, տուժել՝ 2054-ը։ Չորեքշաբթի այս մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշին։

Նրա խոսքով՝ զոհերի թիվը վերջնական չէ։ Ավելի վաղ առողջապահության նախարարության ղեկավարը հայտնել էր, որ տուժել է 2050 մարդ։

Կատարի Al Jazeera հեռուստաալիքը չորեքշաբթի հայտնել է, որ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 1280-ի։ Ենթադրվում է, որ այդ թիվը կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ հարյուրավոր մարդիկ դեռեւս փլատակների տակ են։

Երեքշաբթի Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3500-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո հատկացրել է Թուրքիային, 108 մլն եվրո՝ Սիրիային
Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար․․․
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը
Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 51 000 մարդ, տուժել՝ ավելի քան 105 000 մարդ․․․
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 50 հազարը...
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյու շրջանում...
Թուրքիայում ցանկանում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
Թուրքիայում սեյսմակայունության վկայականներ կտրվեն հյուրանոցներին...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 500-ը
Զոհվածների թվում են նաեւ 6807 օտարերկրյա քաղաքացիներ․․․
Ամենաշատ