News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես մեր երկիրն այսօր ներկայացնող մարդու մասին բաներ եմ ասել, եւ քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում իշխանական են, որոշել են իմ դեմ պայքար տանել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին․ լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը։

«Ես մի ժամանակ վիրավորելու մեկ տարբերակ ունեի՝ ասում էի՝ այ, թուրք, հիմա ով իրեն անմարդկային է պահում, ասում եմ՝ այ, Նիկոլ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության ժամանակ ցեմենտի մեջ ջուր էին լցնում, որ քարանար, չկարողանայինք օգտագործել, բայց այսօր թուրքի ծառան ասում է՝ ազգիս ուղարկեմ Թուրքիային օգնելու, երկիրս էլ ձեզ տամ։ Սրանց թվում է, որ իրենք սուտ են ասում, կողքից չեն իմանում, բայց աշխարհում նման բան չկա։ Նիկոլը պատերազմի ժամանակ խաբս էր տալիս ամբողջ ազգին, որ հաղթում ենք, վերջում տեսանք՝ ոնց հաղթեցինք, մի բան էլ հիմա գյուղերն է նվեր տալիս, որովհետեւ վերելակի մեջ բան են պայմանավորվել։ Նույնն էլ բռնցքամարտի դեպքում է»,- նշեց Հակոբկոխյանը։

Տպել
Ամենաշատ