News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ենթադրյալ «հետախուզական օդապարիկը», որը խփվել է ԱՄՆ-ի հարավ-արեւելյան ափի երկնքում, Չինաստանի ղեկավարության կողմից իրականացվող լայնածավալ լրտեսական ծրագրի մի մասն է: Նման օդապարիկները երկար տարիներ տեղեկություններ են հավաքում տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում տեղակայված ռազմական օբյեկտների մասին, որոնք ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում Չինաստանի համար, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ օդապարիկների միջոցով լրտեսումն իրականացվել է նաեւ Ճապոնիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Թայվանի եւ Ֆիլիպինների երկնքում։ Դրանք կառավարվում են Չինաստանի հարավային ափում գտնվող Հայնան կղզուց։ Մինչ այժմ նման օդապարիներ արդեն նկատվել են հինգ մայրցամաքներում։

«Չինացիները համատեղում են անհավանական հին տեխնոլոգիան ժամանակակից հաղորդակցական եւ հետախուզական հնարավորությունների հետ՝ այլ երկրների ռազմական ուժերի մասին տեղեկություն հավաքելու համար», - մեջբերում է The Washington Post-ը ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի խոսքը:

Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ԱՄՆ-ի բոլոր դեսպանատներին մանրամասն տեղեկատվություն է ուղարկել «հետախուզական օդապարիկների» մասին, որոնք կարող են տրամադրվել նաեւ երրորդ երկրներին։ «Մեր դաշնակիցներն ու գործընկերները շատ են շահագրգռված դրանում»,- հավելել է աղբյուրը։

Փետրվարի 4-ին Հարավային Կարոլինայի ափերի մոտ խոցված չինական ենթադրյալ «հետախուզական օդապարիկի» միջադեպը ավելի բարդացրեց Վաշինգտոնի եւ Պեկինի առանց այն էլ լարված հարաբերությունները:  Մասնավորապես, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկեց փետրվարի 5-ին եւ 6-ին Չինաստանի մայրաքաղաք նախատեսված այցը։

Ըստ չինական կողմի՝ օդապարիկը քաղաքացիական օբյեկտ էր, որը նախատեսված էր հատուկ օդերեւութաբանական նպատակների համար եւ ԱՄՆ-ի օդային տարածքում պատահաբար է հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ