News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանում օտարերկրացու մշտական ​​բնակության թույլտվության ձեւակերպման կանոններում փոփոխություններ են կատարվել, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն։

«Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Ղազախստանը համապատասխան միգրացիոն համաձայնագրեր ունի, կարող են մուտք գործել, մեկնել, տարանցիկ անցնել, տեղաշարժվել եւ ժամանակավորապես ապրել մեր երկրում ներքին փաստաթղթերով։ Սակայն Ղազախստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար մշտական ​​բնակության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է  արտասահմանյան անձնագիր՝ որպես օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ինքնությունը հաստատող եւ նրանց իրավական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ»,- նշվում է Ղազախստանի ՆԳՆ Polisia.kz տեղեկատվական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։:

Ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նաեւ բնակարանի սեփականատիրոջ, նրա անունից լիազորված անձի ներկայությունը կամ սեփականատիրոջ՝ նոտարի կողմից հաստատված համաձայնությունը:

Փոփոխությունների համաձայն՝ թույլտվության ձեւակերպման ժամանակ նշված հասցեն պետք է ունենա գրանցման ծածկագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ