News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտուրն աճում է, ինչը կարող է երկարատեւ վերելքի սկիզբը դառնալ։ Այսպիսի լավատեսական տվյալներ է ներկայացնում գերմանական Քիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտը (IfW) գլոբալ արտահանական-ներմուծման հոսքերի դինամիկայի մասին ամփոփագրում (Kiel Trade Indicator)։ IfW-ի վերլուծաբանների կարծիքով՝ միջազգային առեւտուրը հունվարին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 2,1 տոկոսով՝ սեզոնային էֆեկտներն ու գների տատանումները նկատի ունենալով։

Հատկապես շահել է գերմանական եւ եվրոպական արտաքին առեւտուրը։ Գերմանիայում արտահանումն ավելացել է 2,1, ներմուծումը՝ 2,6 տոկոսով։ «Գերմանիան ակնհայտորեն շահում է արտասահմանում գերմանական արտադրանքի բարձր պահանջարկից, ինչն անդրադառնում է պատվերների մեծ պորտֆելի վրա»,- ասել է Kiel Trade Indicator նախագծի ղեկավար Թիմո Հոֆմանը։

Եվրամիությունում այս ցուցանիշներն ավելի ծանակշիռ են՝ 3,0 եւ 3,2 տոկոս համապատասխանաբար։ Ռուսաստանը, չնայած Ուկրաինայում պատերազմի պատճառով մտցված պատժամիջոցներին, կարողացել է ավելացնել իր ծովային առեւտուրը եւ, համապատասխանաբար, արտահանումն ու ներմուծումը՝ 2,2 եւ 1,1 տոկոսով։

Մյուս կողմից՝ իրավիճակն ԱՄՆ-ում եւ Չինաստանում այնքան էլ լավ չէ։ Միացյալ Նահանգներն ունեցել է արտահանման 3,6 տոկոս աճ, բայց ստիպված է եղել համակերպվել 1,4 տոկոսով ներմուծման նվազման հետ։ Չինաստանում արտահանումն ավելացել է 1,9, իսկ ներմուծումը նվազել է 1,1 տոկոսով։ Թիմո Հոֆմանի կարծիքով՝ չինական առեւտուրն աճի հնարավորություններ ունի։ «Թույլ ներմուծումը մատնանշում է ցածր պահանջարկի մասին երկրի ներսում»,- նշել է նա։

Տարվա դրական սկիզբն ուղեկցվում է Համաշխարհային օվկիանոսի բեռնվածության նվազմամբ։ IfW-ի տվյալներով՝ ներկայում ուշանում է նավերով տեղափոխվող բոլոր ապրանքների միայն 8 տոկոսը։ Մատակարարումների խնդրի բարձրակետին այդ ցուցանիշը կազմում էր մոտ 14 տոկոս։ «Սա նշանակում է, որ COVID-19-ի համավարակի (որը հանգեցրեց կոնտեյներային բեռնափոխադրումների ապասինքրոնացման) սկսվելուց ի վեր առաջին անգամ ծովային փոխադրումների բեռնվածությունը վերադարձել է մինչհամավարակային մակարդակին»,- ասել է Հոֆմանը։

Փորձագետի կարծիքով՝ հիմնական պատճառը, հավանաբար, այն է, որ ամբողջ աշխարհում ծովով տեղափոխվում են ավելի քիչ ապրանքներ։ «Մի կողմից՝ դա կարելի է բացատրել նրանով, որ առաքիչները, ենթադրաբար, կազմակերպել են երկաթուղով կամ ավտոտրանսպորտով փոխադրումների այլընտրանքային երթուղիներ՝ ծովային փոխադրումների ծանրաբեռնվածությամբ եւ նավավարձման տոկոսադրույքների սրընթաց աճով պայմանավորված, եւ հիմա աջակցում են դրանց»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ