News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը 45 տարվա ընթացքում առաջին անգամ չի մեկնի Շվեյցարիա՝ դահուկասահքի համար, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։  

Վերջին 45 տարիների ընթացքում գրեթե ամեն փետրվար կամ մարտ ամիսներին նա մեկնում էր Շվեյցարիայի Քլոսթերս լեռնադահուկային հանգստավայր: Այնուամենայնիվ, այս տարի, ըստ The Sun-ի, Մեծ Բրիտանիայի թագավորը կհրաժարվի այս պրակտիկայից, որպեսզի խուսափի անցանկալի քննադատությունից, չհիվանդանա եւ չվնասվի թագադրումից առաջ։

«Կան մի քանի պատճառներ, դրանցից մեկն այն է, որ տգեղ է մեկնել Շվեյցարիա՝ դահուկ քշելու համար, երբ երկրում կենսարժեքի ճգնաժամ է, իսկ Կառլ III-ը ցուցամոլ մարդ չէ։ Բաից այդ, դա աղետ կլիներ, եթե նա վնասվածք ստանար»,-գրում է թերթը։  

Կառլ III-ի թագադրումը նշանակված է մայիսի 6-ին: Արարողությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում, իսկ այն կանցկացնի Քենթերբերիի արքեպիսկոպոսը։ Սպասվում է, որ 2000 հրավիրյալների թվում կլինեն արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ