News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի չեղարկել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպումը, այլ հետաձգել է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պատասխանեցին Բաքվում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, նախարարը կրկնել է նախօրեին Բեռլինում ասվածը, որ բանակցությունները շարունակական գործընթաց են, կողմերը փոխանակվում են պատասխաններով, մեկնաբանություններով, առաջարկություններով: Զուգահեռաբար ընթանում են նախարարների հանդիպումները։ Նախարարը կրկին հնչեցրել է Երեւանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը հնարավոր չի համարել մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ «Բայց, ինչպես արդեն ասացի, մենք, միեւնույն է, փոխանցել ենք առաջարկները։ Եվ ահա 10-15 օր առաջ պատասխան ստացանք Ադրբեջանից։ Ըստ էության, մենք քննարկումների փուլում ենք։ Ուզում եմ ասել, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել։ Այժմ մենք հանդես կգանք առաջարկությունների վերաբերյալ մեր մեկնաբանություններով»,-ասել է նա։ Առաջարկությունների եւ մեկնաբանությունների բովանդակությունը նախարարը չի բացահայտել՝ այս փուլում դա համարելով աննպատակահարմար։ Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ որոշ հարցերում դիրքորոշումները հաջողվել է մոտեցնել, իսկ մյուս հարցերում առաջընթաց չկա։ «Հայկական կողմը սկզբունքային հարցեր ունի, դրանց մասին հրապարակավ շատ է խոսվել»,-հիշեցրել է Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք այն ոչ թե չեղարկել ենք, այլ հետաձգել»,-նշել է նա։

Հարցին, թե հանդիպման վայրի ընտրությունն ունի արդյոք նշանակություն, նախարարը նշել է, որ հանդիպումները կարող են լինել Մոսկվայում կամ այլ վայրում: Նա հիշեցրել է, որ հանդիպումները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում։ Նրա խոսքով՝ տեղի ընտրությունը կարեւոր է, բայց գործընթացի վրա չափազանց կարեւոր ազդեցություն չունի։ Մենք պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում, եզրափակել է Միրզոյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն. Հատկացվեց 23,5 մլն դրամ
Փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար...
Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան
Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է՝  նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային. ՀՀ-ն վերապահումով է միացել
Մասնավորապես՝հռչակագիրը  համապարփակ և ընդգրկուն կերպով…
Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել…
Չենք կարող աչք փակել ԼՂ-ում տեղի ունեցածի վրա, միաժամանակ, հավատարիմ ենք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին…
Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիային Շիրակի մարզից զոհված հայորդիները
2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ