News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես խորապես համոզված եմ, որ ժամանակը կգա, նույն գործողությունները կկատարվեն ՔՊ-ականների հանդեպ, հասարակությունը դարձյալ որեւէ բան չի ունենա. Հասարակության անունից՝ խոսելն իրենց հիվնդագին զգացողության արդյունքն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկմանը եւ իշխող խմբակցության պատգամավորների հայտարարություններին:

«Ես նոր լսում էի երրորդ միջնորդության հետ կապված հարցերը, ես լրագրողներին կառաջարկեի կողք-կողքի դնել հարց տվողների նկարները, անունները գրել եւ դուք կտեսնեք այս ամբողջ ողբերգության պատկերը: Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Արփի Դավոյան, Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան: Այս նկարները դրեք իրար կողքի, տեսեք՝ ովքեր են  այսօր այս իշխանության դեմքերը, ներկայացուցիչները, նրանց մտածողությունը: Երեկ էլ մի աղջիկ էր Աջապահյան սրբազանի մասին խոսում: Եթե սրանք են Հայաստանի իշխանության պատկերը, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում այս նիստին, նաեւ կառավարության հետ հարցուպատասխանին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեզ համար այս իշխանության պատկերը, հակասական, ամեն օր 180 աստիճան տարբեր բաներ ասելը, պարզ է: Մենք իրենց ասելիք չունենք,մյուս հարցերի քննարկմանը մասնակցում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ