
Փետրվարի 9-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Լեռնային շրջաններում կանխատեսվում է բուք եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը հնարավոր է թույլ ձյուն, մնացած օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +2+4:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2-4,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1 + 2,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-6,
Լոռիում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,
Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -1 + 3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2 + 3,
Արարատում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4 + 6,
Արմավիրում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3 + 5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -4-6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1 + 4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2-4,
Արցախում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 3: