News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանը Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձ չհղեց, իսկ  հիմա Թուրքիա փրկարարներ են ուղարկում:

«Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա ի՞նչ  է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:

«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ», - հավելեց Վարդանյանը:

Հիշեցմանը, որ նախկին իշխանություններն էլ 2012-ին Թուրքիա օգնություն են ուղարկել երկրաշարժից տուժածներին, Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը դեմ չէ հումանիտար օգնությանն ու փրկարարներին Թուրքիա ուղարկելուն, բայց չի կարելի այսօր մի բան ասել, հետո մեկ այլ քայլ անել։

«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի մասնակցության մասին տասնյակ հարցազրույցներ է տվել ու Թուրքիայի մասին ինչ ասես չի ասել: Դրանից հետո, երբ սկսեցինք իբր թե Ադրբեջանի հետ խաղաղություն խաղալ, սկսեցին իբր Թուրքիային  սիրաշահել, որ Թուրքիայի միջոցով խաղաղություն հաստատեն: տեսակն է իրենց այդպիսին, զիջող են, ապիկար են, անկարող են»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Իրանում երկրաշարժի հետեւանքով 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում․․․
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ