News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ պատժիչ միջոցներն ուղղված են այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնց վրա հենվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զինվորականները, եւ կոչված են արագացնելու Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը, խարխլելու նրա ռազմական մեքենան եւ օգնել Ուկրաինային հաղթել։

Խոսքը ռազմական արտադրանք թողարկող վեց ընկերությունների, մեկ կազմակերպության եւ Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացիների մասին է, նշվում է բրիտանական կառավարության կայքում։

Մասնավորապես, պատժամիջոցները կանդրադառնան Պուտինի համակուրսեցի եւ մոտ ընկեր ռուս ձեռնարկատեր Նիկոլայ Եգորովի, «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիր Վիկտորչ Մյաչինի վրա, որին պուտինյան ռեժիմի ֆինանսական բազայի ստեղծման մասնակից են համարում, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի, որին պատկանում է «Աբրաու-Դյուրսո» ընկերությունների խումբը, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սերգեյ Ռուդնովի եւ «Ռոսիա» բանկի բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխի վրա, որին անկախ լրատվամիջոցներում անվանում են ՌԴ նախագահի նախկին սիրուհի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր՝ չնայած այդ քայլն արգելափակելու Ուկրաինայի կոչերին 
Խորհրդի 15 անդամներից յուրաքանչյուրը մեկ ամիս նախագահում է ռոտացիայի սկզբունքով․․․
Լեհաստաննն Ուկրաինային կփոխանցի 100 Rosomak զրահամեքենա
Ուկրաինան Լեհաստանից զրահամեքենաներ կստանա...
ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդակցությունը հատուկ գործողության զորքերի միավորված խմբավորման շտաբում
Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել...
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15,6 մլրդ դոլար կտրամադրի
Միջոցներ են հատկացվել նաեւ երկրի եվրաինտեգրման ծրագրի իրականացման համար․․․
Չինաստանի նախագահը անհրաժեշտ է համարում հրաժարվել Ուկրաինայի հարցում պատժամիջոցների կիրառումից
Սանչեսը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հորդորել է ծանոթանալ Ուկրաինայի առաջարկած խաղաղության ծրագրին ․․․
Գերմանիայի կանցլերը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի հնարավոր ժամկետները
Նա պարզաբանել է, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել եւս 2-ից 4 տարի․․․
Ամենաշատ