
Դանիայի թագուհի Մարգրետե II-ն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է արձակուրդը Նորվեգիայում , գրում է Daily Express-ը։
Ամեն ձմեռ Մարգրետե II-ը մեկնում էր Նորվեգիայի Գաուսդալ լեռնադահուկային հանգստավայր, սակայն այս տարի նա որոշել է ընդհատել ավանդույթը «մեջքի հետ կապված խնդիրների պատճառով»։
Մարգրետե II-ը դարձել է աշխարհում միակ իշխող թագուհին Եղիսաբեթ II-ի մահից հետո, ինչպես նաեւ ներկայումս ապրող ամենաերկարակյաց միապետը: Նա ստանձնել է Դանիայի գահը 1972 թվականին իր հոր՝ թագավոր Ֆրեդերիկ IX-ի մահից հետո։ Այդ ժամանակ նա 31 տարեկան էր։