News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակման եւ Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի խնդիրները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այս պաշտոնի միակ թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Սա, նրա խոսքով, պետք է անել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։

Հաջորդ կարեւոր հարցը, որի լուծմամբ պատրաստվում է զբաղվել Խանդանյանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց վերադարձն է։ Պատգամավորի առաջնահերթությունների թվում է 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը պարզելը։

«Միջազգային շփումների ընթացքում շատ կարեւոր է բարձրացնել 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացման հարցը։ Պետք է խոսել նաեւ ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների եւ դրանց հետեւանքների մասին»,- շեշտեց թեկնածուն։ Միաժամանակ Խանդանյանը մեջբերեց իշխող կուսակցության քաղաքական ծրագրից մի հատված. «Պետք է մշակել հարեւան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության բանաձեւ։ Ես լիովին համաձայն եմ սրա հետ եւ կողմ եմ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ