News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Անցած հունվարը Եվրոպայում ամենատաքերից մեկն է դարձել մոնիթորինգի ողջ պատմության ընթացքում, ասվում է Copernicus-ի դիտարկման մեջ։ 

«Եվրոպայում հունվարը երրորդ ամենատաք հունվարն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Եվրոպայի մեծ մասում օդի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել, ներառյալ Բալկանները եւ Արեւելյան Եվրոպան, հայտնում է Copernicus-ը: Բացի այդ, բարձր ջերմաստիճան է նկատվել ԱՄՆ-ի Արեւելքում, Կանադայում, Մեքսիկայում եւ Ռուսաստանի արեւմուտքում:

Միեւնույն ժամանակ, Սիբիրում գրանցվել է միջինից ցածր ջերմաստիճան, ինչպես Աֆղանստանում, Պակիստանում եւ հարեւան երկրներում, ինչպես նաեւ Ավստրալիայում:

Կազմակերպությունը նշում է, որ չնայած անցած հունվարը դարձել է բացառիկ ամիս,  ջերմաստիճանը շատ տարածաշրջանների համար կլիմայի փոփոխության հետեւանքների նշան է եւ կարող է համարվել եւս մեկ նախազգուշացում ապագա Էքստրեմալ երեւույթների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ