
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին կարծում է, որ իրավիճակն Ուկրաինայում ամերիկյան քաղաքականության հետեւանք է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն ԱՄՆ-ի գործողությունների հետեւանք են, որոնք ուկրաինացի ժողովրդին դարձրել են իրենց նպատակների զոհը»,-ասել է նա Մոսկվայում Աֆղանստանի հարցով անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի բացմանը:
Չորեքշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Աֆղանստանի հարցով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը, որին մասնակցում են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: Հանդիպմանը Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: