News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում եւ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում Ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին. «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել:

Մյուս կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչու է հնարավոր դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն իրենք ասել են՝ մեր պատկերացմամբ Հայաստանի քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ հաստատել են: Իրենք գալիս են այդ տարածքը դիտելու, մոնիտորինգ անելու: Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի  առնվազն տարօրինակ, որովհետեւ իրենց համար պարզ չի՝ իրենք ինչ են դիտում»,-ասաց Փաշինյանը:

Նա հվելեց, որ այս հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքները. «Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացված է ՀՀ տարածքը, թե ոչ»:

Փաշինյանը անդրադարձավ նեւ մեկ այլ ասպեկտի՝ նշելով. «Մինչեւ ԵՄ առաքելությունը Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում  հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ  ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ  հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:

Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ԴՌ-ում փորձ էր արվում ներկայացնել որպես արեւմտյան դավադրության մասնակից: Քանի որ ՌԴ-ի գործընկերները տեղում  ունեին ներկայացուցիչներ, արեւմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, որ փաստորեն դուք պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ հայկական ու ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք հարձակվելԱդրբեջանի վրա: Խեղճ ադրբեջանցիները  ուզում են բարձունքներ գրավել, որպեսզի հավասարակշռեն: Մենք հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, դուք եկեք տեղում դիտարկեք, տեսեք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»:

Վարչապետը հավաստիացրեց, որ այս ամենում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, կա կոնկրետ օրակարգ, կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել…
Չենք կարող աչք փակել ԼՂ-ում տեղի ունեցածի վրա, միաժամանակ, հավատարիմ ենք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին…
Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիային Շիրակի մարզից զոհված հայորդիները
2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք…
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն
Ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի․․․
Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ»
Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորմանն այընտրանք չկա․․․
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
Ամենաշատ