News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ նշել է. «Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:

Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով.

  1. Մեզ երկար ժամանակ հրամցնում էին, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու, Հայաստանի անվտանգությունն ամրացնելու, ադրբեջանական հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար:

Փաստորեն՝ գալիս են, որպեսզի հակառակը տեսնեն ու համոզվեն, որ մենք ՝ հայերս, չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:

  1. ԵՄ առաքելությանը վերագրել այդ թվում ռուսական զորքի շարժերը դիտելու և արձանագրելու ֆունկցիան աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է, որ հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով:

Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար:

Սրան ավելացրեք նաև երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Եվրոպական առաքելությունը փաստացի Ադրբեջանի համար այդ առաքելությունը պիտի նույնպես շահավետ լինի։

Հիշեցնեմ նաեւ Խորվաթիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունը, որ ԵՄ առաքելությունը ստատուս-քվոն որեւէ կերպ չի երաշխավորելու և կհասկանաք, թե նիկոլենք հերթական ինչ գարշահոտ աջաբսանդալ են եփում մեր գլխին աշխարհաքաղաքական նման փնթի խաղերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել…
Չենք կարող աչք փակել ԼՂ-ում տեղի ունեցածի վրա, միաժամանակ, հավատարիմ ենք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին…
Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիային Շիրակի մարզից զոհված հայորդիները
2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք…
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն
Ռուսական կողմը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի․․․
Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ»
Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորմանն այընտրանք չկա․․․
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ