News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած մի ահասարսուռ դեպքի, երբ Մասիսի Նորամարգ գյուղում փրկարարները հայտնաբերել էին քույր եւ եղբայր Ազնավուրյանների դիերը, որոնք ըստ համայնքի ղեկավար Արթուր Բաբայանի մահացել էին ցրտահարությունից:

Նա հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման պարագայում ի՞նչ աշխատանքներ են արվել սոցիալական աշխատանքի ինստիտուտն ավելի ակտիվացնելու ուղղությամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց. «Դեպքից տեղյակ եմ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները պատշաճ աշխատանք են կատարում, մանրամասները կհասկանանք:

Սոցիալական աշխատողի ինստիտուտին բավարար ուշադրություն դարձրել ենք, նման հաստիքներ նախատեսված են, համայքների խոշորացման հիմքում ընկած փաստարկներից մեկն էլ դա է եղել, որ համայնքներին նման փոքր կառուցվածքների դեպքում երբեմն հնարավոր չի լինում ուշադրություն դարձնել այդ խնդրին, իսկ խոշորացված  համայնքում արդեն աշխատակազմում հնարավոր է ունենալ նման հաստիքներ: Նաեւ շատ համայնքներում այնպես է ստացվել, որ հենց համայնքների շենքում ունենք միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, եւ իրար հետ փոխկապակացված աշխատում են»:

Զարոհի Բաթոյանն էլ նկատեց. «Օրենսդրական որոշակի կարգավորումներ բավարար չափով ունենք, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ սոցիալական աշխատողի  պարտականություններում պետք է ամրագրել տնայցի պարտավորությունը, որը այսօր իրվունք է եւ հայեցողություն: Մենք պետք է վերանայենք այս  ընթացակարգերը եւ ավելի շատ ուշադրություն կենտրոնացնենք կանխարգելման աշխատանքների վրա, որ խուսափենք տարատեսակ խնդիրներից»:

Տպել
Ամենաշատ