News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Մենք ակնկալում ենք, որ Արցախում եւ Լաչինի միջանցքում ներկա կլինեն ՄԱԿ-ի գործակալությունները, հատկապես հիմա: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն:

«Չափազանց երկար ժամանակ ԵՄ-ն իրեն հեռու է պահել հակամարտությունից: Այժմ, երբ հումանիտար ճգնաժամ է, և Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն։

Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարությունները։ Փաստն այն է, որ չնայած ռուս «խաղաղապահների» առկայությանը, շրջափակումը շարունակվում է ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կասեցնել այն, նա դա արդեն արած կլիներ։

2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանն էր պարտավորություններ ստանձնել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում երթևեկության վերաբերյալ, այլ ոչ թե ԵՄ-ն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պարտավորությունը ճանաչվել է ԵՄ-ի կողմից և հիշատակվել անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի անգործությունը չի վնասում ԵՄ-ին։ Այն վնասում է հայ ժողովրդին։ Մենք լսում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի թերահավատությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ կողմից գործադրվող ջանքերի նկատմամբ։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ նա Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմն է բռնում: Եթե ունես նման ընկերներ, թշնամիների կարիք չունես»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, Լաուզոն նշել է. «Ես այս պահին մեծ դինամիկա չեմ տեսնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավանաբար Ռուսաստանի աճող մեկուսացման պատճառով։ Ես ողջունում եմ առաջընթացը, որը ձեռք է բերվել անցած հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահներ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջև քառակողմ հանդիպման ընթացքում՝ Ֆրանսիայի ուժեղ ներդրմամբ։ Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվեց առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այն այժմ ընդլայնվել և երկարացվել է, և ես կարծում եմ, որ դա շատ դրական զարգացում է։ Ուստի, ըստ իս, այս քառակողմ ձևաչափը տեղին է»:

Հարցին, թե կա՞ որևէ լրացուցիչ բան, որը կցանկանար տեսնել՝ շրջափակումը վերացնելու համար Բաքվի վրա ճնշում գործադրելու մասով, նա պատասխանեց. «Իմ առաջին արձագանքը կլինի պնդել, որ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Ես նաև կցանկանայի տեսնել փաստահավաք առաքելություն, որը շտապ կուղարկվի միջանցք: Սա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը՝ գնալ, տեսնել և բարձրաձայնել: Այդ դեպքում չպետք է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման հեռանկարից»:

Նա նաեւ հույս է հայտնել, որ  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կարող է հաստատվել երկու տարուց կարճ ժամանակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. քննարկել են Լաչինի միջանցքում իրավիճակը
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել…
Գարեգին Բ-ն Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է Արցախի շրջափակման հարցը
Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին...
Արարատ Միրզոյանը նորից նշել է Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում․․․
Լավրովը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման դեպքում պարկեշտության մասին
Իհարկե, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ համաձայնությունները․․․
Ես այսօր Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հնարավորությունը չեմ տեսնում. ԱԺ նախագահ
Հայաստանի ԱԺ նախագահն ուրախ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցություններում բարձրացրել է Արցախի դերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ