News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին Լոնդոն կատարած այցի ժամանակ կոչ է արել ավիացիա տրամադրել Ուկրաինայի ԶՈւ-ին եւ բրիտանական խորհրդարանին փոխանցել է ուկրաինացի օդաչուի սաղավարտը, հաղորդում է Newvoice.ua-ն։

«Ես հպարտ եմ մեր օդուժով եւ նվեր եմ բերել Ձեզ, Մեծ Բրիտանիա»,-ասել է Զելենսկին խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նախագահը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Լինդսի Հոյլին է փոխանցել ուկրաինացի օդաչուներից մեկի սաղավարտը։ Նա նաեւ Լոնդոնին կրկին կոչ է արել Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրել։

«Սա ուկրաինացի ամենահմուտ օդաչուներից մեկի սաղավարտն է։ Սաղավարտի վրա գրված է՝ «Մենք ազատություն ունենք, մեզ թեւեր տվեք այն պաշտպանելու համար»»,-ասել է Զելենսկին։

Նա հույս է հայտնել, որ Ուկրաինային ավիացիա տրամադրելը կդառնա ուկրաինացիներին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների կոալիցիայի աշխատանքի հաջորդ փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ