News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը:

«Այն ուղղված է ոչ միայն մեր բնակչության առողջության չափորոշիչների բարելավմանը, մահացության, հաշմանդամության կրճատմանը,  ճիշտ ժամանակին բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարձրացմանը, այլեւ սոցիալական կարեւոր երաշխիք է, որովհետեւ առողջապահական աղետալի ծախսերը, որոնք կատարվում են եւ պետությունը տարեցտարի փորձում է թեթեւացնել, բերում է նաեւ ընտանիքների աղքատացման ծառայությունների անհասնելիության:

Այս բարեփոխումը նպաստելու  է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճին, այլև դրանց որակական բաղադրիչի փոփոխությանը: Համակարգի կայուն ֆինանսավորումը և կանխավճարային սկզբունքը բերում են կանխարգելման ուղղվածության և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայությունների մատուցման, որոնք ավելի ծախսարդյունավետ են և ավելի բարեհաջող ելքեր են ունենում: Առաջիկայում նաև կընդունվի առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարությունը, որը թիրախավորում է որակի բաղադրիչի կարևոր կետերը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ առաջիկա 4 տարիներին աստիճանաբար ներդրվելու է համապարփակ ապահովագրության համակարգը. «2024 թվականից ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետական պատվերի շահառու հանդիսացող մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք այսօր շահառու են հանդիսանում: Օրինակ՝ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները չեն ունենալու տարբերակված ծառայությունների փաթեթ, ինչը բերում է շփոթության»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ