News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ակտիվ համարվում է ՏՏ ոլորտը, որը կախված չէ տարվա եղանակներից, աշխատում է նույն ինտենսիվությամբ ու ծանրաբեռնվածությամբ, ինչ նախկինում, քանի որ պատվերները գալիս են արտասահմանից եւ եղանակի հետ կապ չունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ակտիվ է համարվում նաեւ տեքստիլ ոլորտը, քանի որ պատվերները դրսից են գալիս, հատկապես՝ եվրոպական երկրներից եւ Ռուսաստանից, ուստի սեզոնայնությունն այստեղ առանձնապես դեր չի խաղում։

Ակտիվ է նաեւ լեռնահանքարդյունաբերության ոլորտը, որը բորսայական գներով պատվերներ է ստանում եւ կատարում։ Ծանրաբեռնված են նաեւ դեղագործական ընկերությունները, ինչպես նաեւ մետաղական իրերի արտադրության ձեռնարկությունները։

Նախկին ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաեւ կապի ոլորտը, մասամբ մեքենաշինական արտադրությունը, էլեկտրոնիկայի ոլորտը։

Եղանակի պատճառով որոշակի պասիվություն է նկատվում շինարարության ոլորտում, թեեւ ընդհանուր առմամբ այն կարելի է դասել նաեւ բավական ակտիվ ոլորտների շարքին։

Սեզոնայնության պատճառով թուլացել է սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտը, այդ թվում՝ պահածոների արտադրությունը։ Իսկ ահա կաթնամթերքի արտադրությունը նույնիսկ աճում է։ Հացի եւ հացաբուլկեղենի արտադրությունը նույնպես ակտիվ է մնում։

Զբոսաշրջությունը պասիվ է, հանրային ծառայություններում ակտիվությունը մի փոքր թուլացել է, թեեւ ռեստորաններն աշխատում են նույն ինտենսիվությամբ, իսկ ահա սրճարանները, տրանսպորտային ծառայությունները եւ հյուրանոցները՝ ոչ։ Թուլացել է նաեւ քիմիական արդյունաբերության ոլորտը։

Որոշ չափով կրճատվել են ներմուծումն ու արտահանումը, հատկապես սննդի արդյունաբերության ոլորտում։

Ընդհանուր առմամբ, տնտեսության ոլորտների 70%-ն ակտիվ է, մյուս ոլորտներում պասիվություն է նկատվում։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ