News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո Իսքենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը վերջապես մարվել է։

Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ–ը հայտարարել է, թե ռազմական ուղղաթիռներով ու օդանավերով միացել են հրդեհի մարման աշխատանքներին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ