News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի ցուցանիշի նվազումը կոռուպցիայի ընկալման համաթվի սանդաղում շատ մտահոգիչ է, եւ վստաբար վիճակագրության սխալ չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ունեցել եմ մի քանի քննարկումներ, վաղը կառավարության նիստում եւս կունենանք քննարկում։ Ես կարծում եմ, որ դեր ունի նաեւ լրատվամիջոցների կողմից հրապարակումներն այս կամ այն պաշտոնյայի կողմից կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Պետք է մշակվի բանաձեւ, որ որեւէ հրապարակում անարձագանք չմնա։ Եթե ճիշտ չէ ուրեմն պետք է քաղաքացիական հայցի տեսքով գնալ  եւ հետեւողական լինել։ Մենք ասում ենք՝ համակարգային կոռուպցիան հաղթահարեցինք, բայց ամեն շաբաթ կոռուպցիայի դեպք ենք ունենում, տարբեր օղակներից ձերբակալվում են, նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում։ Հակակոռուպցիոն վարկանշում մեր հետընթացը համարում եմ մեծ ձախողում եւ շատ ծանր եմ տանում, բայց մյուս կողմից էլ դա առիթ է հակակոռուպցիոն գործիքներն ուժեղացնելու համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ շատ քրեական գործեր միտումնավոր ձգձվում են վաղեմության ժամկետին հասնելու համար։

«Մենք ինչ-որ բան այնպես չենք արել։ Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ընկեր կամ բարեկամ են, մի փոքր լավություն կարող է անել վարչության պետը, մի փոքր լավություն կարող է անել քննիչը, մի թեթեւ՝ պատգամավորը, մի թեթեւ՝ վարչապետը։ Այսօր Ազգային ժողով են հասել գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է։ Ինչո՞ւ են անցել, ինչո՞ւ արագ չեն քննվել։ Մեկը կես ժամ հետաձգել է, հետո մյուսը, հետո կովիդ, եղանակ։ Մյուս կողմից էլ ասում են, եթե քրեական պատիժ չի լինում, ի՞նչ իմաստ ունի։ Ի վերջո, ճշտմարտությունն ավելի կարեւոր է, քան պատիժը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ