News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները փետրվարի 7-ին ծառայություն իրականացնելիս Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա 3» մակնիշի մի մեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահում դրված պայուսակը: Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար: 24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ