News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ ինքը տեղեկություն չունի «Հյուսիսային հոսքերում» պայթյուններ կազմակերպողների մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե նրանք են հաղորդել, նրանցից էլ հարցրեք։ Ես գաղափար չունեմ, թե ով է պայթեցրել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է նա:

Չորեքշաբթի ամերիկացի լրագրող եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հոդված է հրապարակել «Հյուսիսային հոսք» գազատարներում պայթյունների մասին։ Նրա նյութից բխում է, որ ԿՀՎ-ն անմիջական մասնակցություն է ունեցել դիվերսիայի նախապատրաստմանը, եւ հենց այս գերատեսչության աշխատանքային խումբն է գտել գազատարների ստորջրյա ճյուղերը պայթեցնելու ճանապարհը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի Baltops զորավարժությունների ժամանակ ամերիկացի սուզորդները պայթուցիկներ են տեղադրել «Հյուսիսային հոսքերում», որը նորվեգացիներն ակտիվացրել են երեք ամիս անց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ