News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տալլինում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաեւը փետրվարի 8-ի կեսօրին մեկնել է Էստոնիայից։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Տիսլեր-Լավրենտեւը, փոխանցում է «Известия»-ն։

«ՌԴ դեսպանատունը կատարել է Էստոնիայի ԱԳՆ նոտայով սահմանված պահանջները»,- ասել է Տիսլեր-Լավրենտեւը։ Նա նաեւ հաստատել է տվյալներն այն մասին, որ նախօրեին Էստոնիայի դեսպանը լքել է Մոսկվան, ինչպես նրան ռուսական կողմն է պատվիրել։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հստակեցրել է, որ մինչեւ փետրվարի 1-ը ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը պետք է կրճատվեր մինչեւ 8 դիվանագետ եւ վարչական, տեխնիկական ու սպասարկող անձնակազմի 15 անդամ։ Մինչ այդ դեսպանատանն աշխատում էին 21 դիվանագետներ եւ 23 գործուղված աշխատակիցներ։

Ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու մասին Տալլինը հունվարի 11-ին է հայտարարել։ Ի պատասխան՝ Մոսկվան իջեցրել է Տալինի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ