News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, ընդմիշտ փակում է Կիեւի նեոնացիստական ռեժիմին զենք մատակարարող 77 ամերիկացիների մուտքը երկիր։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Որպես արձագանք Վաշինգտոնի շարունակական ընդլայնման Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակի, որոնց դեմ անձնական պատժամիջոցներ են սահմանվում, 77 ամերիկացիների համար մուտքը Ռուսաստանի Դաշնություն մշտապես փակ է,- ասել են դիվանագիտական գերատեսչությունից,- Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ «стоп-лист»-ում այս անգամ ներառված են ԱՄՆ քաղաքացիներ, որոնք իշխանության մարմիններ, մի շարք դաշնային գերատեսչություններ, ինչպես նաեւ ընկերություններ են ղեկավարում, որոնք առնչություն ունեն Կիեւի նեոնացիստական ռեժիմին զենքի մատակարարման հետ։ Պատժամիջոցներն ազդել են ոչ միայն հակառուսական կուրսի ձեւավորման եւ իրականացման մեջ ներգրավված քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների, այլեւ նրանց ընտանիքների որոշ անդամների վրա»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական գործողությունները կհերքվեն եւ բումերանգի պես կհարվածեն հենց ԱՄՆ-ին։ «Վաշինգտոնում ավելի լավ յուրացման համար մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ռուսաստանի դեմ ցանկացած թշնամական գործողություն, ներառյալ պատժամիջոցների պարույրի ստեղծումը, հակահարված կստանան եւ բումերանգի պես կհարվածեն հենց ԱՄՆ-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ ռուսական նոր «стоп-лист»-ում ներառվել են ԱՄՆ մի շարք նահանգապետներ եւ նահանգների ներկայացուցիչներ, զինվորականներ, ընկերությունների ղեկավարներ եւ նրանց հարազատները։ Ցուցակում ընդգրկված են Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին, Նյու Մեքսիկոյի նահանգապետ Միշել Լուջան-Գրիշեմը, Կանզասի նահանգապետ Լաուրա Քելլին, Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը, Ալյասկայի նահանգապետ Մայքլ Դանլիվին եւ ուրիշներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ