
Ալբանիայի ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, որը քրեական հանրության շրջանում առավել հայտնի է որպես Լավասօղլի Բաթումսկի, հայտնում է Prime Crime գործակալությունը։
Նա միջազգային հետախուզման մեջ էր՝ որպես Վրաստանում եւ այլ երկրներում գործող հանցավոր կազմակերպության ղեկավար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս որոշվում է Վրաստանին Գորաձեի արտահանձնման հարցը։