News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հերքել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի բլոգում տեղակայված տեղեկությունն այն մասին, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունները կազմակերպել է ԱՄՆ-ը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Դա բացարձակ սուտ եւ մտացածին է»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։

Նույնն ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Reuters գործակալությունը նույնպես չի հաստատել Հերշի հրապարակած տեղեկությունը։

Շվեդիան եւ Դանիան, որոնց տարածքային ջրերում են տեղի ունեցել գազատարի պայթյունները, եկել են այն եզրակացության, որ խողովակաշարերը պայթեցվել են միտումնավոր, բայց չեն նշել, թե ով պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն տեղի ունեցածն անվանել են սաբոտաժի ակտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ