News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊԵԿ-ից:

Միանվագ դրամաշնորհից կարող են օգտվել Արցախի Հանրապետությունում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կողմից՝

2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով հայտարարագրված աշխատողների թվաքանակը (հաշվի չառնելով 2022 թվականի նոյեմբերի 30-ից հետո աշխատանքի ընդունված աշխատողների թվաքանակը) կազմում է 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով հայտարարագրված աշխատողների թվաքանակի առնվազն 92.5 տոկոսը (աշխատողների թվաքանակը կլորացվում է դեպի ներքև),

հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) մեծությունն ըստ ամիսների կազմում է հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարված (վճարման ենթակա) եկամուտների մեծության առնվազն երկու երրորդը,

աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված եկամուտները,

ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկերի ու սոցիալական վճարների գումարները:

Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

Միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով տնտեսավարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում՝ կցելով վճարային տեղեկագիրը, անկանխիկ վճարումների դեպքում՝ նաև բանկ ներկայացված վճարման հանձնարարագիրը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ http://dimum.tax.nk.am/ կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ...
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան
Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին...
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար
 Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին...
Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Քննարկել են ԱԺ նիստի օրակարգի հարցերը
Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության…
Արցախի պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Արայիկ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ