News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է  իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու  բարեկամների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ հաստատում է  Փաշինյանի այն միտքը, որ  Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։

«Հայաստանի և ՌԴ  միջև հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ինչպես այսօր, դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում։ Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Կարևորը միայն այն չէ, թե ինչ ասաց Լավրովը, այլ՝ թե ինչու ասած»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ա. Խաչատրյանի խոսքով, ԱՄՆ-ն իրենց դաշնակիցներին ոչ միայն զենքով են օգնում, նաև փողով, դա իրենց օգնության մեխանիզմներից մեկն է։

«Նայենք Հայաստանին տրամադրվող օժադակության ծավալներին, համեմատեք  այն արտաքին օժանդակության հետ, որ ՀՀ-ն ստանում էր 20, 25, 30  տարիներ առաջ։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի մեծ աջակցություն է ստանում, նաև ռազմական աջակցություն։

Ուրեմն ի՞նչ փոխվեց 2018 թվականից հետո։ Առևտրատնտեսական  հարաբերությունները կարգավորվում են 2005 թվականի առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, այլ համաձայնագիր, որը կթանի մեր  հարբերությունները ԱՄՆ հետ, չունենք»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ հարաբերություններին, նա նշեց. «Եվրոպայում  Հայաստանին ոչ միայն խեթ են նայում, այլև չեն վստահում, այնքան չեն վստահում, որ ասում են՝  պետք է դիտորդներ գան, որ համոզվեն՝ դուք մեզ չեք խաբում։  Դա սովորաբար դիտորդները չեն անում, տեսուչներն են անում։  Ֆրանսիայից ժանդարմներ են գալու, էլի պաշտոնական տվյալների  վրա եմ հղում կատարում, գալու են, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն վստահում, չեն հավատում։

Նոր Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններում ոչ մի դյույմ առաջ չի գնացել»։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները փորձ են անում բոլոր բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերությունների  ձախողումը կոմպենսացնել թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերությունների բարելավումով, սակայն այստեղ էլ են ձախողել։

«Որքան էլ այսօրվա իշխանությունները խոսեն  խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի դեմ չեն նվազում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանի ելույթի ավարտից հետո՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ձեզ լսելով հասկացա, որ ամեն ինչ,  իրոք, ճիշտ ենք անում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները․․․
Եթե Պուտինն ուզենա ցուցադրել ՀՀ սնանկությունը, նա կգա և ցույց կտա, որ իրեն այստեղ ոչ ոք չի ձերբակալում. Քաղաքագետ
Ես նայեցի ցանկը այն երկրների, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին…
ՊՆ տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը
Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի...
Կարեւոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի պատերազմների եւ հակամարտությունների մարտադաշտի․ Արամ Սաֆարյան
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը․․․
Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի ամրապնդմանը․ Սաֆարյան  
Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումներն այն մասին․․․
Ժողովուրդ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովում
Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ