
Պղնձի գինն աճում է հինգշաբթի։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Ներդրողները շարունակում են լավատեսորեն գնահատել Չինաստանից պահանջարկի հեռանկարները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,64 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց մինչեւ 4,0735 դոլար (մոտ 0,45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս անց կրճատվել է 0,36 տոկոսով՝ մինչեւ 8 892,5 դոլար, ալյումինինի արժեքը՝ 1,72 տոկոսով՝ մինչեւ 2 481 դոլար, ցինկի արժեքը՝ 0,14 տոկոսով՝ մինչեւ 3 132 դոլար: