News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ  ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Չարչյանին առնչվող քերական վարույթը, որով դատախազությունն ուզում է հանրային քրեական հետապնդում հարուցել, վերաբերում է «հաց բերող» անունով հայտնի Արթուր Ռոբերտի Սարգսյանի վարույթին։ Այդ գործով նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության, ըստ ներկայացվածի՝ կեղծ եզրակացություն:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն համաձայնություն տվեց նաև քրեական հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ: Սեյրան Օհանյանի մասով դատախազը երեք միջնորդություն էր ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ