
Թուրքիան կարճ ժամանակում կվերականգնվի ավերիչ երկրաշարժի հետեւանքներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մի անհանգստացեք, մենք կարճ ժամանակում կվերականգնվենք, ինչպես նախկինում վերականգնվել ենք այս բոլոր վայրերում տեղի ունեցած երկրաշարժերից: Իհարկե, նրանք, ովքեր մահացել են, մեր սրտերում են, նրանք մեր մասն են», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: