News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի մասին իր հայտարարություններից հետո խախտել է դիվանագիտական ​​էթիկետի նորմերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ամերիկյան կողմի նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են, դրանք խախտում են նաեւ դիվանագիտական ​​էթիկետի տարրական նորմերը»,- ասել է նա։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը «լուրջ դժգոհություն» է հայտնել Բայդենի խոսքերից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը PBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ սպառնացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին արեւմտյան ներդրումների կորստով, եթե նա աջակցի Ռուսաստանին Ուկրաինայում։

Բայդենը նաեւ ասել է, որ Սի Ծինփինը «հսկայական խնդիրներ» ունի։ «Նա նաեւ մեծ ներուժ ունի: Բայց այժմ նրա երկրի տնտեսությունը այնքան էլ լավ վիճակում չէ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ