News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Մեր որոշ քաղաքացիներ տեսնելով դատական իշխանության ներկայացուցչին գործադիրի նիստում, այստեղ էլ կարող են տեսնել անկախության հետ կապված հարցեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2022» զեկույցում Հայաստանը նահանջել է երեք կետով:

«Դատական իշխանությունը եւ նրա բարձրագույն մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն, իսկապես գործում է անկախ: Միաժամանակ մենք շարունակում ենք սրետ համագործակցել օրենսդիր ու գործադիր իշխանությունների հետ: Բայց այդ համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատական իշխանության վրա որեւէ ազդեցություն: Դատկան իշխանությունը ամենալուռ ու ամենաքարկոծված իշխանության թեւերից մեկն է: Որոշ դեպքերում իսկապես մեղավոր, բայց ոչ միակ մեղավորը: Ես ուրախ եմ, որ համաթվի ներկայացման ժամանակ խնդիրների 70 տոկոսն արդեն դատական իշխանության հետ չեն կապված»,-ասաց նա:

«Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսվում էր կաշառքների, սակագների, բացառապես մեծ համատարած կոռուպցիոն երեւույթների մասին,  արդեն ինչ-որ շրջան հեղափոխությունից հետո կար խոսակցություն, որ դատական իշխանությունն անկախ է օրենսդիր ու գործադիր իշխանությունից, բայց անկախ չէ իր նախկին որոշ կապերից, հիմա արդեն խոսում ենք ձգձգումներից, ուշացումներից, որոնք իսկապես արդարացում չունեն: Մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտիվ դրսեւորումները, որոնք դատավորի մեղքի պատճառով եղել են ձգձգումներ, ուշացումներ»,-ասաց Անդրեասյանը:

ԲԴԽ նախագահը բողոքեց, որ Հայաստանում դատավորների թիվը սահմանափակ է, օրինակ 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում կա 1700 դատավոր, իսկ Հայաստանում ընդամենը 300 դատավոր:

Տպել
Ամենաշատ