News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայում սկսվել է մանրածախ առեւտրի աշխատակիցների գործադուլը, որը պետք է տեւի երեք օր՝ մինչեւ փետրվարի 11-ի առավոտ: Գործադուլավորները պահանջում են բարելավել աշխատանքային պայմանները, հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները:

Աշխատանքային վեճը ծագել է գործատուներին ներկայացնող առեւտրի ասոցիացիայի եւ Pam սպասարկման աշխատողների արհմիության միջեւ: Նրանց դեռ չի հաջողվել պայմանավորվել։

Գործադուլ կանեն Kesko եւ S-ryhmä ցանցերի հիպերմարկետների աշխատակիցները ամբողջ երկրում, այդ ցանցերի կետերը ակցիայի օրերին փակ կլինեն։ Որոշ քաղաքներում շուկաները, Kesko լոգիստիկ ծառայությունների տարածաշրջանային տերմինալները նույնպես չեն գործում: Գործադուլ են անում նաեւ K-Citymarket, Prisma եւ Lidl ցանցերի աշխատակիցները։

Առանձին խանութներ որոշել են աշխատել այս օրերին, նշում են լրագրողները։

Եթե կողմերը չպայմանավորվեն, հաջորդ գործադուլը տեղի կունենա փետրվարի 16-18-ը, այդ ժամանակ կփակվեն 415 խանութներ ամբողջ Ֆինլանդիայում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ