News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում, որն  այսօրվանից չի աշխատում, հայտնաբերված հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումները տասնյակից քիչ են, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավաբան Սամվել Պետրոսյանը։

«Հայտնաբերված մի քանի թերությունները կապված են եղել հակահրդեհային համակարգերի ոչ լիարժեք քանակի եւ արդիականացման հետ։ Անհրաժեշտություն է  առաջացել որոշակի սարքավորումներ ավելացնել, արդիականացնել դրանք։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի  նշված թերությունները սեղմ ժամկետում վերացնենք։ Վստահ ենք՝ մինչեւ երեկո այդ աշխատանքները կավարտվեն եւ շուկան կվերսկսի աշխատանքը։

Ընկերության իրավաբանի խոսքով՝ «Ոսկու աշխարհ» շուկայում հազարավոր աշխատողներ կան։

Նախօրեին հաղորդել էինք,  որ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ դադարեցվել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատանքները։

Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել է, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ