News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ տեղի է ունեցել իսկապես մարդկային աղետ եւ Հայաստանի կողմից Թուրքիային ուղղված մարդասիրական աջակցությունը կարեւոր ընդգծում է եւ անհրաժեշտ միջոցառում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ դրան զուգահեռ Արցախում հումանիտար աղետ է, նախարարն արձագանքեց. «Մենք ակնկալում ենք նման մոտեցում նաեւ միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, այլ երկրներից, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող միջադեպերին»:

Լրագրողը հիշեցրեց, որ նախարարի հարազատներից մեկն է զոհվել թուրքական «Բայրաքթար»-ներից, Ավանեսյանը հաստատեց եւ արձագանքեց. Եվ իմ հարազատներն էլ երկրաշարժից տուժել են, եւ ինձ համար որպես մարդ շատ ցավալի է նման մարդկային աղետը որեւէ երկրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ