News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը երեկվա դրությամբ հասել է 9-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Անդրադառնալով Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թվին, նշեց, որ կա 2 զոհված հայ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որի հետեւանքով զոհվել է 12391 մարդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Տուժել են նաեւ սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 1250 մարդ:

Հիշեցնենք՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ եւ նրանց մանկահասակ երեխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ