News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հարգելի հայրենակիցներ, եթե մենք պատրաստվում ենք պատերազմ սկսել, ապա պետք է կռվենք։ Բայց մենք ոչ մի դեպքում չպետք է որեւէ մեկին ատենք։ Ազգային ժողովում փետրվարի 9-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Փոխխոսնակի խոսքով՝ հակամարտության մեջ ներքաշվելու դեպքում պետք է կիրառվեն դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքները։ Նույն սկզբունքը գործում է նաեւ բանակցային գործընթացի դեպքում։ «Աշխարհում շատ պատերազմներ են եղել։ Հակամարտող կողմերը միմյանց դեմ քիմիական զենք են կիրառել։ Ամբողջական քաղաքներ պարզապես ջնջվել են երկրի երեսից։ Եղել են դեպքեր, երբ քիմիական զենքը դարձել է 15 հազար մարդու մահվան պատճառ։ Դրանք մի ամբողջ քաղաքի բնակիչներ են եղել։ Նրանք բոլորը մահացել են։ Այնուամենայնիվ, այս երկրներն այսօր նստում են բանակցությունների սեղանի շուրջ եւ երկխոսում են։ Նրանք ունեն պետական ​​շահեր։ Նրանք ունեն պետական ​​սահմաններ, պետականություն եւ ազգային շահեր։ Նրանք հարեւաններ են, առեւտուր են անում»,- ասաց Արշակյանը։

Նա կոչ արեց հրաժարվել ատելությունից, որը թաքնված է յուրաքանչյուրի սրտում։ Փոխխոսնակը համոզված է, որ ատելությունը ցանկացածի, ինչպես նաեւ կոնկրետ երկրի ու ժողովրդի նկատմամբ հիվանդություն է, որից պետք է ազատվել։ «Որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ ձեզ մղում են դեպի ատելություն։ Ինչո՞ւ են նրանք այդպես անում։ Դուք պետք է իմանաք, որ ատելությունը կառավարելու եւ ստրկացնելու լավագույն միջոցն է: Եթե ​​դուք որեւէ բան կամ ինչ-որ մեկին ատում եք, ուրեմն ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում: Նա, ով ձեզ դրդում է ատելության, ցանկանում է ձեզ ստրկացնել: Նրանք ուզում են փակել ձեր աչքերը եւ ձեր ատելությունն այլ նպատակներով օգտագործել»,- պարզաբանեց Արշակյանը՝ մատնանշելով հարեւանների հետ հարաբերությունները հնարավորինս արագ բարելավելու անհրաժեշտությունը։

Նրա կարծիքով, այլ խաղացողներ օգտվում են Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի լարված հարաբերություններից։ «Ես ուզում եմ, որ մեր հասարակությունն իմանա, որ մենք խոսելու ենք բոլորի հետ՝ անկախ այս կամ այն երկրների նկատմամբ վերաբերմունքից եւ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել պատմական այս կամ այն ​​ժամանակաշրջանում։ Մենք պետք է երկխոսենք, քանի որ դա բխում է մեր շահերից։ Մենք չպետք է դառնանք ինչ-որ մեկի գործիքը, սակարկության առարկան»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը ՀՀ տարածքի ամբողջականության համար. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին
Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական…
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Փաշինյանը՝ Վոքիեին
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի…
Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան
Տեղ-Աղավնո հատվածում հայկական ուժեր չկային, դա ռուսական խաղաղապահների...
ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար  
Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում․․․
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր…
Ամենաշատ