News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ներկայությունը ցանկացած վայրում քաոս է առաջացնում, եւ եթե այն երկրները, որտեղ գտնվում է Իսրայելը, նույնպես այդ գործողությունների կողմնակիցն են, ապա այդ գործողությունների հանրագումարը հանգեցնում է ավելի վտանգավոր արդյունքների։ Այս մասին փետրվարի 9-ին «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հավելեց, որ Իրանի ղեկավարությունը երբեք չի ձեռնարկի գործողություններ՝ ղեկավարվելով զգացմունքներով։

«Իրանը կարող է ապտակել փոքր երկրներին, որոնք ստեղծում են նման իրավիճակներ, սակայն Թեհրանը հանգիստ է ձեռնարկում իր գործողությունները, մենք չենք ցանկանում լարվածություն առաջացնել»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով, ամենուր, որտեղ հայտնվում է Իսրայելը, սադրանքներ են լինում. «Նրանք օկուպացրել են պաղեստինցիների տարածքը եւ վտարել նրանց իրենց հայրենիքից։ Ես գիտեմ, որ այս տարածքներում կան հայկական եկեղեցիներ, որոնք Իսրայելը նույնպես գրավել է։ 43 տարի նրանք պայքարում են Իրանին վնասելու համար։ Իրանում վերջին բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 ահաբեկչական խմբավորումներ են կենտրոնացվել սահմանին»,- ընդգծեց Աբբաս Բադախշան Զոհուրին։

Դեսպանը վստահեցրեց, որ Իրանին հաջողվել է կանխել այն գործողությունները, որոնք այդ խմբավորումները ցանկանում էին ձեռնարկել եւ վնասել Իրանին։

Հիշեցնենք, որ Իսրայելը հարավկովկասյան տարածաշրջանում ամենաակտիվը համագործակցում է Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ