News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմական ոլորտում բոլոր որոշումներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նրա խոսքով՝ ցանկացած որոշում կամ գործողություն, որը կայացվում կամ ձեռնարկվում է, տրամաբանության շրջանակներում է։

«Եթե անհրաժեշտ լիներ, օրինակ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ինչ-որ բան հնչեցներ, ապա նա դա կաներ։ Նույնը վերաբերում է Իրանի պաշտոնյաների հայտարարություններին։ ԶԼՄ-ներում ռազմական ոլորտի մասին տեղեկատվության հրապարակումը չի բխում Հայաստանի եւ Իրանի շահերից։ Մի՛ շտապեք, պատմությունն ամեն ինչի կանդրադառնա»,-նշեց նա։

Նա վստահեցրեց, որ Թեհրանն ուշադիր հետեւում է սահմանային զարգացումներին, Իրանն ու Հայաստանը շատ սերտ համագործակցում են բոլոր ոլորտներում։

«Եթե կան հարցեր, որոնք չպետք է բացահայտվեն, այդպես էլ պետք է անել։ ԶԼՄ-ների համար դա կարող է հետաքրքիր լինել, եւ եթե ես անդրադառնամ ինչ-որ հարցերի, ապա հետաքրքրությունը կարող է աճել, բայց ավելի լավ է սահմանափակվել այն տեղեկատվությամբ, որը կա։ Կարեւոր է չվնասել Իրանի քաղաքականությանը, որը նա վարում է տարածաշրջանային հարցերում»,-հավելեց դեսպանը։

«Հայաստանի եւ Իրանի տարբեր հատվածներում մեր թշնամիները ցանկանում են տարբեր իրավիճակներ ստեղծել եւ պետության ղեկավարության ուշադրությունը շեղել այդ իրադարձությունների վրա։ Բայց դա չի բխում մեր շահերից, չի կարելի թույլ տալ նման իրավիճակների առաջացում»,-եզրափակեց դեսպանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թեհրանը շահագրգռված է, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հնարավորինս շուտ բացվի․ իրանցի պատգամավոր
Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․․․
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են...
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
«Այս պահին կենտրոնանում ենք եղած օրակարգի վրա». ԱԳ փոխնախարարը՝ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի մասին
Հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ