News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։

328602600_619520996706988_7424796660642627371_n.jpg (56 KB)

328711431_3528079237405593_1557697411972664550_n.jpg (64 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ