News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անգլիական եկեղեցին դիտարկում է այն հարցը, թե արժե արդյոք դադարեցնել Աստծուն «նա» («he»` արական սեռ) անվանել։ Դա տեղի է ունեցել քահանաների դիմումից հետո, որոնք գենդերային չեզոք տերմիններ օգտագործելու թույլտվություն են խնդրել։

Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի: Ցանկացած հնարավոր փոփոխություն, որը կնշանակի շեղում ավանդույթից, պետք է հաստատվի սինոդի՝ եկեղեցու որոշումներ կայացնող մարմնի կողմից:

«Սա նորություն չէ։ Քրիստոնյաները հնագույն ժամանակներից հասկացել են, որ Աստված ոչ տղամարդ է, ոչ՝ կին: Սակայն Աստծուն դիմելու տարբեր եղանակներ եւ Սուրբ Գրություններում նրա նկարագրությունները միշտ չէ, որ արտացոլվել են մեր աղոթքներում»,- ասել է Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչը:

Պահպանողական քննադատները կարծում են, որ նման փոփոխությունները կնշանակեն հրաժարվել եկեղեցու սեփական դոկտրինից: Նրանք դա հիմնավորում են նրանով, որ ավանդաբար Աստծուն անվանում են «հայր», եւ այս բառը չի կարող փոխարինվել «մայր» կամ «ծնող» բառերով՝ չկորցնելով իր իմաստը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան ․․․
Ամենաշատ