News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային եղանակով  հափշտակություններ կատարելու դեպքեր:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 34-ամյա և Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչները,  մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն կատարելու շուրջ, «Facebook.com» կայքում գրանցված տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով ներկայացել են որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակիցներ։ Նշված հավելվածով բոնուսներ կամ արտոնյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ մտացածին խոստումներ ներկայացնելով և այլ պատրվակներով, վերջիններս քաղաքացիներից ստացել են նրանց անվամբ նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին ապօրինի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները և դրանց միջոցով նրանց անվամբ, առանց այդ քաղաքացիների գիտության ու համաձայնության, թվով 21 վարկային պայմանագրեր են կնքել և հափշտակել դրանցով հաստատված  ընդհանուր 9․200․000 ՀՀ դրամ գումարը:

Ենթադրյալ հանցագործությունը կատարած վերոնշյալ անձինք, միջոցներ ձեռնարկելով միմյանց այլուրեքությունն ապահովելու համար, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021 թվականի  օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տվյալն առանց օրենքով, կամ պայմանագրով, կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու միջոցով կատարել են համակարգչային հափշտակություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 31 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Նշված 2 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցագործության մեջ ներգրավված մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ